top of page

Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930  թվականին:  Տարիների ընթացքում այստեղ են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող 30 հազարից ավելի նյութեր, որոնցից շատերը եզակի են և ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Դրանց թիվը գնալով աճում է: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են բնության, հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, հերալդիկայի, նոր և նորագույն պատմության փաստավավերագրական նյութերի, անձնական արխիվների, կինո-ֆոտոժապավենների հավաքածուներում:

Թանգարանը խորհրդային տարիներին ունեցել է հնագիտության-ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժիններ։ Այդ տարիներին հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից։ Հնագիտության բաժինն ունի քարի, բրոնզի, երկաթի դարերի աշխատանքային գործիքների ցուցանմուշներ, բազմատեսակ հնագույն զենքեր և այլն։ Ազգագրության բաժինը նվիրված է Գյումրի - Ալեքսանդրապոլ-Լենինականի և Շիրակի դաշտի բնակիչների կենցաղին և արհեստներին։  

​​

Թանգարանի գեղանկարչական բաժնում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 150 կտավ, որոնց շարքում ներկայացված են Հովհաննես ԱյվազովսկուԳևորգ ԲաշինջաղյանիՎարդգես ՍուրենյանցիՄարտիրոս ՍարյանիՍտեփան ԱղաջանյանիԳաբրիել ԳյուրջյանիԴմիտրի ՆալբանդյանիՀրաչյա Ռուխկյանի, Հ. Անանիկյանի և այլ նկարիչների գործեր։ Թանգարանն ունի նաև հնագույն դրամների հարուստ հավաքածու (5000-ից ավելի)՝ հայկական, իրանական, ռուսական, թուրքական, հունական դրամների հազվագյուտ նմուշներով։

bottom of page