Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930 թվականին: Տարիների ընթացքում այստեղ են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող 30 հազարից ավելի նյութեր, որոնցից շատերը եզակի են և ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Դրանց թիվը գնալով աճում է: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են բնության, հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, հերալդիկայի, նոր և նորագույն պատմության փաստավավերագրական նյութերի, անձնական արխիվների, կինո-ֆոտոժապավենների հավաքածուներում:
Թանգարանը խորհրդային տարիներին ունեցել է հնագիտության-ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժիններ։ Այդ տարիներին հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից։ Հնագիտության բաժինն ունի քարի, բրոնզի, երկաթի դարերի աշխատանքային գործիքների ցուցանմուշներ, բազմատեսակ հնագույն զենքեր և այլն։ Ազգագրության բաժինը նվիրված է Գյումրի - Ալեքսանդրապոլ-Լենինականի և Շիրակի դաշտի բնակիչների կենցաղին և արհեստներին։
Թանգարանի գեղանկարչական բաժնում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 150 կտավ, որոնց շարքում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Աղաջանյանի, Գաբրիել Գյուրջյանի, Դմիտրի Նալբանդյանի, Հրաչյա Ռուխկյանի, Հ. Անանիկյանի և այլ նկարիչների գործեր։ Թանգարանն ունի նաև հնագույն դրամների հարուստ հավաքածու (5000-ից ավելի)՝ հայկական, իրանական, ռուսական, թուրքական, հունական դրամների հազվագյուտ նմուշներով։
![Գորգ «Տավուշ»/տարբերակ/, Շիրակ-Ջավախք,1960-70-ակ․թթ․](https://static.wixstatic.com/media/415e39_5b04e7dffd664f53b4e9b9bad32ea156~mv2.jpg/v1/fill/w_980,h_1642,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_5b04e7dffd664f53b4e9b9bad32ea156~mv2.jpg)
![Կարպետ «Մեկ ընդհանուր շրջանակով», Շիրակ-Ջավախք, 1930-ակ․թթ․](https://static.wixstatic.com/media/415e39_78f125e6170e4ec786aa7c531b1a6634~mv2.jpg/v1/fill/w_980,h_1642,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_78f125e6170e4ec786aa7c531b1a6634~mv2.jpg)
![Կարպետ «Շեղանկյունազարդով», Վանանդ-Բագրևանդ, 19-րդ դ․ վերջ](https://static.wixstatic.com/media/415e39_4f445b4abe6b4ea595d220469e577f02~mv2.jpg/v1/fill/w_980,h_2036,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_4f445b4abe6b4ea595d220469e577f02~mv2.jpg)
![Կարպետ «Ծառանախշով», Շիրակ-Ջավախք, 1945 թ․](https://static.wixstatic.com/media/415e39_46eeac7743e3436f9772785777615227~mv2.jpg/v1/fill/w_980,h_1451,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_46eeac7743e3436f9772785777615227~mv2.jpg)
![Կարպետ «Մեկ ընդհանուր շրջանակով», Տաշիր-Լոռի](https://static.wixstatic.com/media/415e39_95f5d04323c742ab808830b85f409385~mv2.jpg/v1/fill/w_980,h_1656,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_95f5d04323c742ab808830b85f409385~mv2.jpg)
![Կարպետ «Կենաց ծառ», Շիրակ-Ջավախք, 1910-ակ․թթ․](https://static.wixstatic.com/media/415e39_8a96d8dd9e52440da821f5997c3c380f~mv2.jpg/v1/fill/w_980,h_1720,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_8a96d8dd9e52440da821f5997c3c380f~mv2.jpg)
![Կարպետ «Վարանդա», Արցախ՝ Վարանդա, 1953թ․](https://static.wixstatic.com/media/415e39_48543c78f391496daf43114a36e8ce8b~mv2.jpg/v1/fill/w_980,h_1470,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_48543c78f391496daf43114a36e8ce8b~mv2.jpg)
![Կարպետ «Բազմանիստով», Արագածոտն- Արագածոտն- Շիրակ, 1930-ակ․թթ․](https://static.wixstatic.com/media/415e39_d88143eba17447c2a79b099acd2b97e8~mv2.jpg/v1/fill/w_980,h_1662,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_d88143eba17447c2a79b099acd2b97e8~mv2.jpg)
![Գորգ «Խորանավոր», Կարին-Բայբուրդ, 1902 թ․](https://static.wixstatic.com/media/415e39_39c4b3e2892743b0b089049d625bbd01~mv2.jpg/v1/fill/w_980,h_1470,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_39c4b3e2892743b0b089049d625bbd01~mv2.jpg)
![Կարպետ «Վարդակավոր», Շիրակ-Ջավախք, 1934թ․](https://static.wixstatic.com/media/415e39_0a89d7329ca0402b8daf4374d6fd242a~mv2.jpg/v1/fill/w_980,h_1490,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_0a89d7329ca0402b8daf4374d6fd242a~mv2.jpg)
![Կարպետ «ծառանախշով», Շիրակ-Ջավախք, 1910-ակ․թթ․](https://static.wixstatic.com/media/415e39_ac3da43291184af3a5a20302a62c498c~mv2.jpg/v1/fill/w_980,h_1621,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_ac3da43291184af3a5a20302a62c498c~mv2.jpg)
![Կարպետ «Ծնող զույգ», Լոռի-Գուգարք, 1932թ․](https://static.wixstatic.com/media/415e39_65489eec5f5e49ad80687325b96f0c78~mv2.jpg/v1/fill/w_980,h_1699,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_65489eec5f5e49ad80687325b96f0c78~mv2.jpg)
![Կարպետ, Շիրակ-Ջավախք, 20-րդ դ․ սկ․](https://static.wixstatic.com/media/415e39_0db8eebb8d1840828460b9036c291b13~mv2.jpg/v1/fill/w_980,h_1656,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/415e39_0db8eebb8d1840828460b9036c291b13~mv2.jpg)