top of page
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Առաջին այցելուներին թանգարանն ընդունել է 1978 թվականին։
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով է կառուցվել այդ միջնադարյան ամրոցի տեսքով թանգարանի շենքը, որտեղ պահվում են 70 հազարից ավել նմուշներ:
Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարի դարից մինչև մեր օրեր.
-
Որսորդական և աշխատանքային պարզունակ գործիքներ,
-
խեցեգործության, քարագործության, մետաղագործության եզակի նմուշներ,
-
կենցաղային և ծիսական անոթներ,
-
զարդեր և զանազան այլ առարկաներ են ներկայացված մարդկային հասարակության վաղ ժամանակաշրջանին նվիրված բաժիններում։
Հավաքածուն ընդգրկում է նաև մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ։
bottom of page